
Աշոտ Արևյան
Մանկական Ստոմատոլոգ
Ես բժիշկ Աշոտ Արևյանն եմ, մանկական ստոմատոլոգ։ Իմ աշխատանքում ամենակարևորը բալիկի հոգսը, անվտանգությունը և հանգստությունը ապահովելն է։ Յուրաքանչյուր փոքրիկի համար փորձում եմ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բուժումն անցնում է առանց վախի, առանց ցավի՝ լի հանգստությամբ ու վստահությամբ։
.png)
Ես աշխատում եմ 24/7
Երբ երեխան ունի ցավ, գիշերն ու շաբաթվա օրը նշանակություն չունեն։
Ես մշտապես հասանելի եմ՝ օգնելու, ուղղորդելու և պետք եղած դեպքում ընդունելու։




Ինչո՞վ է տարբերվում մանկական ստոմատոլոգիան
Երեխայի բուժումն իր մոտեցումներն ունի։ Բալիկները պահանջում են ոչ թե պարզապես մասնագիտություն, այլ նուրբ հոգատարություն, հոգեբանական ճիշտ մոտեցում և խաղաղ միջավայր։
Ինձ մոտ
●Բուժումն անցնում է առանց ցավի և հանգիստ միջավայրում,
●Մոտեցումն անհատական է՝ ըստ երեխայի բնավորության,
●Մթնոլորտը՝ բարեկամական, վստահելի և խաղային,
●Ծնողը մշտապես տեղեկացված է՝ ինչ ենք անում և ինչու։
Մեր Ծառայությունները

Հետազոտություն և Խորհրդատվություն
Երեխայի առաջին այցը մեզ մոտ անցնում է հանգիստ, խաղային և ոչ սթրեսային միջավայրում։
Նախ ծանոթանում ենք բալիկին, հասկանում նրա տրամադրությունն ու վախերը, ապա մեղմությամբ անցնում ենք հետազոտությանը:

Թերապիա
Մանկական թերապևտիկ բուժումը իր մեջ ներառում է կարիեսների բուժում, շշիկային կարիեսի վերականգնում, խոռոչների էսթետիկ վերականգնում, ինչպես նաև պերիոդոնտիտների և այլ ախտաբանական պրոցեսների բուժում։Բոլոր քայլերը կատարվում են ժամանակակից մոտեցումներով:

Վիրաբուժություն
Մանկական վիրաբուժական միջամտությունները իրականացնում ենք մեծագույն նրբությամբ, ճշգրտությամբ և երեխայի հոգեբանական հարմարավետությունը առաջին տեղում պահելով։

Ադապտացիա և հիգիենա
Ադապտացիոն այցի ընթացքում երեխան ծանոթանում է բժշկի հետ, տեսնում է պարագաները և հանգիստ ընտելանում միջավայրին։
Մենք նաև սովորեցնում ենք ճիշտ ատամների մաքրում, խնամք և օգտակար սովորություններ՝ համապատասխան երեխայի տարիքին։
Հաճախորդների կարծիքներ
Շատ լավ վերաբերմունքի արժանացավ իմ 4 տարեկան տղան բժիշկ Արևյանի կողմից ։ Շնորհակալ եմ նման պրոֆեսիոնալիզմի համար։
Արմեն
Բանիմաց, սրտացավ և պրոֆեսիոնալ բժիշկ, զարմացա երբ տեսա ինչպես է երեխաս հանգիստ նստում իր մոտ բուժման ընթացքում։ Շնորհակալ եմ ձեզ։
Կարեն
Գրել կարծիք
