top of page

Ձեր երեխայի ժպիտը արժանի է
Լավագույն խնամքին
Բարի գալուստ Mini Dental Blog այստեղ կգտնեք պարզ և գիտականորեն հիմնավորված խորհուրդներ երեխաների ատամների առողջ ժպիտը պահպանելու համար, ամենօրյա խնամքի, կարիեսի կանխարգելման և առողջ սովորությունների ձևավորման համար, ինչպես նաև հետաքրքիր դեպքեր, որոնք կօգնեն ծնողներին հասկանալ, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել և երբ դիմել մասնագետի օգնությանը

Իմացիր առաջինը
Եթե ցանկանում եք առաջինը ստանալ բլոգում տեղադրված նոր նյութերի մասին ծանուցում կամ այլ նորություններ էլեկտրոնային փոստի միջոցով, ապա կարող եք բաժանորդագրվել:



Ֆտոր պարունակող մածուկների նշանակությունը երեխաների և մեծահասակների համար
Ի՞նչ է ֆտորը Ֆտորը բնական հանքանյութ է, որը հանդիսանում է ատամների պաշտպանության հիմնական գործոններից մեկը և, որի փոքր, բալանսավորված քանակը օգտակար է ատամների համար։ Այն ամրացնում է էմալը, նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը, էմալը դարձնում՝ դիմացկուն բակտերիաների կողմից արտադրված թթուների նկատմամբ և օգնում է վերականգնել էմալի վնասվացքները։ Երբ լվանում ենք ատամները ֆտոր պարունակող մածուկով, տեղի է ունենում հետաքրքիր և շատ կարևոր գործընթաց։ Ատամների արտաքին շերտը՝ էմալը, կազ


Երեխաների ատամի ցավ․ ի՞նչ անել մինչև բժշկին դիմելը
Երեխայի ատամի ցավը կարող է սկսվել հանկարծակի՝ գիշերը, հանգստյան օրերին կամ ճամփորդության ժամանակ։ Ծնողի համար դա ամենասթրեսային իրավիճակներից է․ երեխան լացում է, չի քնում, չի ուտում, իսկ դուք փորձում եք հասկանալ՝ ինչ անել։ Ինչու՞ է երեխայի ատամը ցավում Ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝ Կարիեսի խորացում Ատամի նյարդի բորբոքում (պուլպիտ) Ատամի ճաք կամ վնասվածք Լնդերի բորբոքում Սննդի մնացորդ ատամների միջև Հիշեք ՝ երեխաների կաթնատամները ունեն բարակ էմալ, և խնդիրները զարգանում են


Ինչպե՞ս պատրաստել երեխային ատամնաբույժի մոտ առաջին այցին
Մինչ առաջին այցը՝ ամենակարևոր դերը ծնողինն է Երեխայի առաջին այցը ատամնաբույժի մոտ կախված չէ միայն բժշկի պրոֆեսիոնալ վերաբերմունքից։ Այն սկսվում է տանը՝ ծնողի խոսքերից, ձայնի տոնից և վերաբերմունքից։ Երեխան նախքան կլինիկա մտնելը արդեն գիտի՝ արդյոք սա անվտանգ վայր է, արդյոք պետք է վախենալ, թե պարզապես հերթական խնամքի այցն է։ Եթե ծնողը նախապես վախեցած է, անհանգիստ կամ անգիտակցաբար օգտագործում է վախեցնող բառեր, երեխան դա անմիջապես զգում է։ Իսկ երբ ծնողը հանգիստ է, վստահ և ճիշտ ձևա


Ատամների խոզանակման կարևորությունը երեխաների մոտ
Ատամների խոզանակումը ոչ միայն գեղեցիկ ժպիտի պահպանման միջոց է, այլև առողջության կարևոր բաղադրիչ։ Երեխաների մոտ այն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ կաթնատամները և հետագայում մշտական ատամները ձևավորում են ճիշտ կծվածք, խոսքի հստակություն և ընդհանուր ինքնավստահություն։ Ինչու՞ է կարևոր խոզանակումը Կարիեսի կանխարգելում Խոզանակումը հեռացնում է ատամնափառը և սննդի մնացորդները, որոնք հանդիսանում են կարիես առաջացնող բակտերիաների հիմնական աղբյուրը։ Լնդերի առողջություն Չմաքրված


Ինչ է կարիեսը և ինչու է երեխաների մոտ արագ զարգանում
Կարիեսը ատամների ամենատարածված ախտահարումներից մեկն է։ Այն ատամի կարծր հյուսվածքների աստիճանական քայքայումն է, որը առաջանում է բերանի խոռոչում ապրող բակտերիաների գործունեության արդյունքում։ Երբ երեխան ուտում է քաղցր կամ այլ ածխաջրերով հարուստ սնունդ, բակտերիաները շաքարը վերածում են թթուների, որոնք սկսում են քայքայել ատամի էմալը՝ առաջացնելով սկզբում աննկատ, ապա տեսանելի վնասվածքներ։ Ախտահարումը կարող է տարածվել դեպի դենտին և պուլպա (նյարդ), առաջացնել տհաճություն, ցավ, բորբոքու


Կաթնատամների կառուցվածքը և առանձնահատկությունները
Կաթնատամները երեխայի կյանքի առաջին ատամներն են և շատ ավելի կարևոր դեր ունեն, քան հաճախ մտածում են ծնողները։ Չնայած դրանք ժամանակավոր են և հետագայում փոխարինվելու են մշտական ատամներով բայց կաթնատամների առողջությունը մեծ ազդեցություն ունի երեխայի ընդհանուր բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի զարգացման վրա։ Ի՞նչ են կաթնատամները Կաթնատամները առաջին ատամներն են, որոնք սկսում են դուրս գալ երեխայի մոտ՝ սովորաբար 6 ամսականից սկսած։ Դրանք սովորաբար ամբողջությամբ ձևավորված են լինում մո


Բարի գալուստ Mini Dental Blog
Սա բլոգ է ստեղծված ծնողների և երեխաների համար, որտեղ ատամնաբուժությունը ներկայացվում է պարզ լեզվով, առանց վախեցնող տերմինների։ Ես՝ դոկտոր Աշոտ Արևյանս, մանկական ստոմատոլոգ եմ և այս բլոգի միջոցով ցանկանում եմ օգնել ծնողներին՝ ճիշտ հասկանալու իրենց երեխաների ատամների խնամքը՝ առաջին ատամից մինչև մշտական ժպիտ։ Ինչ կգտնեք Mini Dental Blog-ում 🦷 երեխաների ատամների ճիշտ խնամքի խորհուրդներ 🦷 տարածված խնդիրների պարզ բացատրություններ 🦷 երբ և ինչու դիմել մանկական ստոմատոլոգի 🦷 սխալն
bottom of page