top of page

Ֆտոր պարունակող մածուկների նշանակությունը երեխաների և մեծահասակների համար

  • May 18
  • 2 min read

Ի՞նչ է ֆտորը

Ֆտորը բնական հանքանյութ է, որը հանդիսանում է ատամների պաշտպանության հիմնական գործոններից մեկը և, որի փոքր, բալանսավորված քանակը օգտակար է ատամների համար։ Այն ամրացնում է էմալը, նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը, էմալը դարձնում՝ դիմացկուն բակտերիաների կողմից արտադրված թթուների նկատմամբ և օգնում է վերականգնել էմալի վնասվացքները։ Երբ լվանում ենք ատամները ֆտոր պարունակող մածուկով, տեղի է ունենում հետաքրքիր և շատ կարևոր գործընթաց։



Ատամների արտաքին շերտը՝ էմալը, կազմված է հանքային բյուրեղներից (հիմնականում հիդրոքսիապատիտ)։ Օրվա ընթացքում՝ սնունդից և հատկապես քաղցրավենիքից հետո, թթուները սկսում են «քայքայել» այդ շերտը։ Այս գործնթացը կոչվում է դեմիներալիզացիա։


👉 Այստեղ է, որ ֆտորը «մտնում է խաղ»

Ֆտորի համակցումը բիո ակտիվ նյութերի

հետ ինչպիսիք են՝ կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆատի իոնները և քսիլիտոլը այն դարձնում են ավելի արդյունավետ և առանց որոնց ֆտորի արդյունավետությունը տեղի չի ունենա:


Ֆտորը մածուկից՝

  1. խառնվում է թքի հետ

  2. նստում է ատամի մակերեսին

  3. ներթափանցում է էմալի միկրոսկոպիկ կառուցվածքի մեջ


Այն փոխում է էմալի կառուցվածքը՝ հիդրոքսիապատիտը դարձնելով ավելի ամուր նյութ՝ ֆտորապատիտ։


Իսկ ի՞նչ է քսիլիտոլը

Քսիլիտոլը բնական ծագման քաղցրացուցիչ է, որը հաճախ օգտագործվում է ատամների համար օգտակար մածուկների և մաստակների մեջ։ Ի տարբերություն սովորական շաքարի՝ այն չի «սնում» կարիես առաջացնող բակտերիաներին։


Քսիլիտոլի կարևորությունը

  • նվազեցնում է կարիես առաջացնող բակտերիաների ակտիվությունը,

  • օգնում է պահպանել բերանի խոռոչի բնական pH-ը,

  • խթանում է թքի արտադրությունը,

  • նպաստում է էմալի ռեմիներալիզացիային,

  • ուժեղացնում է ֆտորի ազդեցությունը։


Այսինքն՝ ֆտորը և քսիլիտոլը միասին աշխատում են որպես պաշտպանական համակարգ՝ օգնելով պահպանել ատամների ամրությունն ու առողջությունը։



🛡️ Ինչու՞ է սա կարևոր

  • Ֆտորապատիտը ավելի դիմացկուն է թթուների նկատմամբ

  • Ատամը ավելի դժվար է «քայքայվում»

  • Սկզբնական կարիեսը կարող է նույնիսկ վերականգնվել (ռեմիներալիզացիա)

Այսինքն՝ ֆտորը ոչ միայն պաշտպանում է, այլ նաև «վերանորոգում» էմալը։


💡 Պարզ օրինակ ծնողների համար

Պատկերացրու, որ ատամի էմալը պատ է, որը ժամանակի ընթացքում ճաքեր է տալիս։Ֆտորը նման է նյութի, որը ոչ միայն փակում է այդ ճաքերը, այլ նաև պատը դարձնում է ավելի ամուր, քան նախկինում։


Շատերը կարծում են, որ ֆտոր պարունակող մածուկը միայն երեխաների համար է, բայց իրականում այն անհրաժեշտ է բոլոր տարիքներում։ Ատամները ամեն օր ենթարկվում են թթուների ազդեցությանը՝ սնունդից, քաղցրավենիքից, գազավորված ըմպելիքներից։ Այս ազդեցությունը չի դադարում մեծանալուց հետո։


Ո՞ր բրենդից օգտվել

Փաստեմ, որ ֆտորով մածուկի կիրառումը պետք է լինի միայն բժշկի ցուցումից հետո: <<R.O.C.S․>>ապրանքանիշը առաջարկում է նաև ֆտորով մածուկներ ՝ 4-7 տարեկանների (500 ppm) և 8-18 տարեկանների (1000 ppm) համար: Ֆտորի քանակը նշված տարիքային խմբերի շրջանում ճիշտ որոշված է , բալանսավորված և նախընտրելի է:




⚠️ Առանց ֆտորի ինչ է տեղի ունենում

Եթե երկար ժամանակ օգտագործվում է առանց ֆտորի մածուկ՝ատամները դառնում են ավելի խոցելի, և մեծանում է կարիեսի առաջացման հավանականությունը։

Այսինքն՝ ֆտորը ոչ թե «ավելորդ բաղադրիչ» է, այլ հիմնական պաշտպանիչ մեխանիզմ։

 
 
bottom of page