Ինչ է կարիեսը և ինչու է երեխաների մոտ արագ զարգանում
- Dec 23, 2025
- 1 min read
Updated: Dec 24, 2025

Կարիեսը ատամների ամենատարածված ախտահարումներից մեկն է։ Այն ատամի կարծր հյուսվածքների աստիճանական քայքայումն է, որը առաջանում է բերանի խոռոչում ապրող բակտերիաների գործունեության արդյունքում։
Երբ երեխան ուտում է քաղցր կամ այլ ածխաջրերով հարուստ սնունդ, բակտերիաները շաքարը վերածում են թթուների, որոնք սկսում են քայքայել ատամի էմալը՝ առաջացնելով սկզբում աննկատ, ապա տեսանելի վնասվածքներ։

Ախտահարումը կարող է տարածվել դեպի դենտին և պուլպա (նյարդ), առաջացնել տհաճություն, ցավ, բորբոքում և հետագայում ծամողական խնդիրներ։
Ինչու է կարիեսը վտանգավոր երեխաների համար
Երեխաների ատամները տարբերվում են մեծահասակների ատամներից իրենց կառուցվածքով և հենց դա է պատճառը, որ կարիեսը նրանց մոտ ավելի արագ է զարգանում ։

Կաթնատամների կառուցվածքի առանձնահատկություններ
Բարակ էմալ՝ հեշտ է վնասվում
Բարակ և զգայուն դենտին
Մեծ պուլպա (նյարդ)՝ արագ ցավի առաջացում
Այս կառուցվածքային առանձնահատկությունները նշանակում են, որ այն, ինչ մեծահասակների մոտ կարող է ամիսներ տևել, երեխաների մոտ հաճախ զարգանում է օրերի կամ շաբաթների ընթացքում։
Կարիեսի առաջացման հիմնական պատճառներ
1️⃣ Սննդակարգը
Քաղցր ուտելիքներ և ըպելիքներ հատկապես քնելուց առաջ
2️⃣ Բերանի խոռոչի պայմանները
Խնդիրներ հիգիենայի հետ՝ ատամների ոչ կանոնավոր մաքրում,
Փոքր տարիքում ատամների մաքրման անտեսում
3️⃣ Ժառանգական և ֆիզիոլոգիական գործոններ
Թքի կազմը, որը կանխում կամ նպաստում է բակտերիաների աճին
Ատամների կառուցվածքային առանձնահատկություններ
Ժառանգականորեն փոխանցված ատամների թույլ ռեզիստենտականություն և այլ ախտահարումներ
Ինչ նշանների դեպքում պետք է ուշադրություն դարձնել
Սպիտակ կամ դեղնավուն բծեր ատամների վրա
Մութ բծեր կամ փշրված ատամներ
Ատամի զգայունություն ուտելիս կամ խմելիս
Երեխայի անհանգստություն առանց ակնհայտ պատճառի
Այս նշանները կարող են վկայել, որ կարիեսը արդեն առաջացել է։